ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Համերգ՝ նվիրված Էդուարդ Հայրապետյանի 65-ամյակին

Համերգ՝ նվիրված Էդուարդ Հայրապետյանի 65-ամյակին
12.11.2014 | 14:41

Նոյեմբերի 12 «Արամ Խաչատրյան» համերգասրահում տաղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի 65-ամյա հոբելյանին։ Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։
Ծրագրում՝ Էդուարդ Հայրապետյան՝ «Բարի գալուստ» լարային նվագախմբի համար /համաշխարհային պրեմիերա/, Էդուարդ Հայրապետյան՝ Ալտի կոնցերտ թիվ 3 Concerto per Viola Maxima /համաշխարհային պրեմիերա/, Էդուարդ Հայրապետյան՝ Սիմֆոնիա թիվ 3 «Հուր-հուր մեծ Թիթեռը»
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա Մաքսիմ Նովիկովը /ալտ/Ռուսաստան/
Էդուարդ Հայրապետյանը «Բարի գալուստ» պիեսը գրել է հատուկ այս հոբելյանական երեկոյի համար, իսկ ալտի թիվ 3 կոնցերտը գրել և նվիրել է տաղանդավոր ալտահար Մաքսիմ Նովիկովին: Կոմպոզիտորի խոսքով. «Երաժշտի կարողությունները թույլ տվեցին հնարավորինս օգտագործել նրա կատարողական հնարավորությունները: Եվ այն անվանեցի Viola Maxima:
Է. Հայրապետյանի Երրորդ սիմֆոնիան՝ «Հուր-հուր մեծ թիթեռը», գրվել է 2000թ.:
Ստեղծագործության հիմք է հանդիսացել Մերուժան Սիմոնյանի «Հուր-հուր մեծ թիթեռի» պատումը: Սիմֆոնիան ոչ թե հետևում է գրքի տառացի մեկնությանը, այլ երաժշտական արտահայտությունն է գործի ոգու, որն ամբողջացել է սիմֆոնիկ ժանրի մեջ:
Իր ճանապարհին Թիթեռը ճանաչում է տեսանելին և Անանունի աշխարհը, ճանաչում է տրվածի երջանկությունն ու կորստի ցավը, պահապանն է դառնում Որդի Արմատի, ապրում է Պսակածաղկի բերած դառնությունը՝ Մտրուկի սքանչացումից մինչև աղոթք առ աստղեր:
Սիմֆոնիան բաղկացած է առանց ընդմիջումների իրար հետևող 12 մասերից և
մի ամբողջական պատում է: Հեղինակը ձգտել է արտահայտել բազմապատկեր աշխարհի ճանաչումը, որտեղ 12 մասերը խորհրդանշում են իմացության ճանապարհը:
Համերգը կայանում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում։

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ